Մեր մասին 2

«ՏՀԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ«ՏՀԻ» ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՏԵՍԼԱԿԱՆԱՐԺԵՔՆԵՐ
I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
II.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
III.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
IV.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
V.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
VI.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
VII.ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԿԱՐԳԸ
VIII.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
IX.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
X.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 «Տնօրենների Հայկական Ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական, հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

1.3 Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը:

1.4 Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

1.5 Կազմակերպության անվանումն է`

հայերեն` «Տնօրենների Հայկական Ինստիտուտ» հասարակական կազմակերպություն
կարճ անվանում` «Տնօրենների Հայկական Ինստիտուտ» ՀԿ
ռուսերեն` Общественная организация “Армянский Институт Директоров”
կարճ անվանում` “Армянский Институт Директоров” ОО
անգլերեն` “Armenian Institute of Directors” non-governmental organization
կարճ անվանում` “Armenian Institute of Directors” NGO

1.6 Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 15, գրասենյակ 7/1:

վերադառնալ սկիզբ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1. Կազմակերպության առաքելությունն է նպաստել տնօրենի դերի արժևորմանը հայկական հասարակությունում և պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում գործող տնօրենների շահերը:

2.2. Կազմակերպության նպատակները հետևյալն են`
1)նպաստել տնօրենների արհեստավարժության, փորձառության և կարգավիճակի բարելավմանը,
2)նպաստել հայկական ընկերությունների տնօրենների խորհրդի՝ որպես կառավարման մարմնի, արդյունավետության և արդյունավորության բարձրացմանը,
3)աջակցել տնօրեններին իրենց գործունեությանն առնչվող հարցերում:

2.3. Սույն գլխի իմաստով «տնօրեն» են համարվում.
1)իրավաբանական անձանց գործադիր միանձնյա մարմինը, դրա տեղակալը,
2)իրավաբանական անձանց կոլեգիալ գործադիր մարմնի անդամները,
3)իրավաբանական անձանց տնօրենների խորհրդի (խորհրդի) անդամները,
4)իրավաբանական անձանց տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները,
5)կորպորատիվ քարտուղարները,
6)իրավաբանները և համապատասխանության (ներքին դիտարկումների) աշխատակիցները:

2.4. Կազմակերպությունն իր առաքելության և նպատակների շրջանակներում իրականացնում է.
1)խորհրդատվություն անդամներին և անդամների թեկնածուներին՝ վերջիններիս գործունեությանն առնվող հարցերի կապակցությամբ,
2)հետազոտություններ իր առաքելությանը և նպատակներին առնչվող ոլորտներում,
3)տնօրենների արհեստավարժության, իրազեկվածության, փորձառության բարելավման ու կատարելագործման նպատակ հետապնդող միջոցառումներ,
4)իր առաքելությանը և նպատակներին առնչվող ոլորտներում տեղեկատվական նյութերի պատրաստում և հրապարակում,
5)տնօրենների ռեգիստրի վարում,
6)իր առաքելության և նպատակների իրականացման համար համագործակցում շահառուների հետ,
7)ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ գործունեություն:

2.5. Կազմակերպության հիմնական արժեքներն են.
1)Բազմազանությունը. Կազմակերպությունն իր անդամների և շահառուների հետ հարաբերություններում ձեռնպահ է մնում ռասայական, ազգային, սեռի, տարիքի, ընտանեկան կարգավիճակի, քաղաքական նախասիրությունների և այլ բնույթի խտրականություններից:
2)Պրոֆեսիոնալիզմը. Կազմակերպությանն անդամագրվելու անհրաժեշտ պայմաններն են մասնագիտական բարձր որակավորումը, փորձառությունն ու հեղինակությունը: Կազմակերպությունը քաջալերում է իր անդամների, գիտելիքների ու ունակությունների զարգացմանն ուղղված ջանքերը:
3)Հարգանքը. Կազմակերպությունում խրախուսվում է հարգանքի, բազմակարծության և առողջ քննադատության մթնոլորտը, ինչպես նաև Կազմակերպության և նրա անդամների ու վերջիններիս միջև միմյանց նկատմամբ պատշաճ հոգածության դրսևորումը:
4)Թիմային աշխատանքը. Կազմակերպությունում խրախուսվում է որոշումների թիմային կայացումը, փոխադարձ օգնության դրսևորումը, անկաշկանդ ու բաց հաղորդակցումը, փոխադարձ պատասխանատվության մշակույթի ձևավորումը:
5)Նորարարությունը. Կազմակերպությունում քաջալերվում է նախաձեռնությունների ցուցաբերումը, նորարարական, ստեղծագործական և ոչ ստանդարտ մոտեցումների կիրառումը, գաղափարների զարգացումը:
6)Թափանցիկությունը և հաշվետվողականությունը. Կազմակերպությունը թափանցիկ է իր որոշումներում և գործողություններում: Այն հաշվետու է իր անդամների և շահառուների նկատմամբ և կանոնավոր հիմունքներով բացահայտում է այժմէական, ամբողջական, արժանահավատ և բավարար տեղեկատվություն իր գործունեության մասին: Կազմակերպությունն ապահովում է տարբեր կապուղիներով բացահայտվող տեղեկատվության նույնականությունը:
7)Վստահությունը. Կազմակերպությունը հետևողական է իր՝ որպես հուսալի անձի համբավ և հեղինակություն ձևավորելու և ամրապնդելու գործում: Կազմակերպությունն իր պարտականություններն իրագործում է բարեխղճորեն, ողջամտորեն, խրախուսում է իր անդամների կողմից պատշաճ ակտիվության, հոգածության, շրջահայացության, նրբանկատության դրսևորումը:

վերադառնալ սկիզբ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Կազմակերպության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման և դադարում է լուծարման ավարտի պահից: Կազմակերպությունը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից:

3.2. Կազմակերպությունը.
1)որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով,
2)կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ,
3)կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,
4)ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

3.3. Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որում պատկերված է վեցանկյուն և բուրգ՝ արտացոլելով թիմի միասնականությունն ու ներդաշնակությունը: Խորհրդանիշի գույների համադրության հիմքում ընկած է արծաթագույնը (հավասարակշռություն և հարգանք), բաց մանուշակագույնը (հավատարմություն և իմաստություն) և կանաչը (ներդաշնակություն): Խորհրդանիշի տակ անգլերեն գրված է հետևյալ բառակապակցությունը՝ «armenian institute of directors»: Կազմակերպության խորհրդանիշը պատկերված է սույն կանոնադրության Հավելվածում:
3.4. Կազմակերպությունն ունի ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականությունները:

3.5. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
1)տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
2)հիմնադրել լրատվության միջոցներ,
3)կազմակերպել և անցկացնել հավաքներ,
4)ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
5)ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը,
6)ինքնուրույն ընտրել իր արտաքին գործունեության վարման կարգը,
7)համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը,
8)ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ,
9)ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին,
10)ՀՀ օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերել գույք, տիրապետել, օգտագործել և տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտները,
11)կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ,
12)ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները,
13)իրականացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ գործունեություն:

3.6. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

3.7. Կազմակերպությունն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր իրավունքների պաշտպանության իրավունք:

վերադառնալ սկիզբ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1.Կազմակերպությունը պարտավոր է`
1)ցանկացած ֆիզիկական անձի պահանջով, յոթ օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.
2)օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
3)իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
4)վարել իր անդամների հաշվառումը.
5)օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
6)Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել Կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին` ներկա գտնվելու կազմակերպության ժողովին.
7)առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանցման մարմին` սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
8)առանց լիազորագրի Կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները.
9)ՀՀ օրենքներով նախատեսված այլ պարտականությունները:

4.2.Կազմակերպությունն իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3.Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների կամ անդամության թեկնածուների պարտավորությունների համար, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում Կազմակերպության պարտավորությունների համար:

վերադառնալ սկիզբ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
5.1.Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը, ընդունում է կազմակերպության կանոնադրությունը և համապատասխանում է Կազմակերպության կողմից սահմանված պահանջներին:
5.2.Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) կամ վերջինիս կողմից լիազորված հանձնախմբին:
5.3.Կազմակերպության անդամ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը կամ վերջինիս կողմից լիազորված հանձնախումբը:
5.4.Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից:
5.5.Կազմակերպության անդամ դառնալու և անդամությունից դուրս գալու կարգը սահմանվում է Խորհրդի որոշմամբ:

վերադառնալ սկիզբ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6.1.Կազմակերպությունն ունի անդամներ (լիիրավ անդամներ) և անդամության թեկնածուներ:

6.2.Կազմակերպության անդամ և անդամության թեկնածու դառնալը կատարվում է կամավորության սկզբունքի հիման վրա:

6.3.Կազմակերպության անդամության և անդամության թեկնածության դասերը, ինչպես նաև վերջիններիս ներկայացվող պահանջները սահմանվում են Կազմակերպության Խորհրդի կողմից:

6.4.Անկախ անդամության կամ անդամության թեկնածության պահանջներին բավարարելուց, անդամ կամ անդամության թեկնածու չեն կարող լինել այն անձինք, ովքեր.
1)դատարանի վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2)դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրանց դատվածությունը մարված կամ հանված չէ:

6.5.Կազմակերպության յուրաքանչյուր անդամ (պատվիրակ) ժողովում ունի մեկ ձայնի իրավունք, ինչը որևէ կերպ չի կարող փոխանցվել այլ անդամի՝ բացառությամբ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պատվիրակներին ձայնի իրավունքի փոխանցման դեպքի: Անդամության թեկնածուները ժողովում չունեն ձայնի իրավունք:

6.6.Կազմակերպության անդամի և անդամության թեկնածուի ընդունելությունը կատարվում է դիմողի՝ Խորհրդին կամ վերջինիս կողմից լիազորված հանձնախմբին Խորհրդի կամ վերջինիս կողմից լիազորված հանձնախմբի կողմից սահմանված փաստաթղթերի ներկայացման հիման վրա՝ Խորհրդի կամ վերջինիս կողմից լիազորված հանձնախմբի կողմից սահմանված կարգին համապատասխան:

6.7.Կազմակերպության անդամը և անդամության թեկնածուն իրավունք ունեն անարգել հրաժարվել համապատասխանաբար անդամությունից և անդամության թեկնածությունից՝ իրենց գրավոր դիմումի հիման վրա: Անդամությունը և անդամության թեկնածությունը համարվում է դադարեցված սույն կետով նախատեսված դիմումը ներկայացնելու պահից:

6.8.Կազմակերպության անդամն իրավունք ունի`
1)ընտրել և ընտրվել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում,
2)ներկա գտնվել Կազմակերպության ժողովին, եթե վերջինս անցկացվում է Կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել,
3)ծանոթանալ Կազմակերպության կառավարման մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը),
4)Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.
5)սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.
6)մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված ընդհանուր բնույթի միջոցառումներին.
7)Կազմակերպության մարմինների ոչ կանոնադրական գործունեության դեմ գրավոր բողոքարկել ժողովին, կամ դատարան` օրենքով սահմանված կարգով:
Կազմակերպության մարմինների որոշումները կարող են բողոքարկվել 60 աշխատանքային օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամը իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ: Կազմակերպության անդամների կողմից բողոքները ներկայացվում են գրավոր՝ պատվիրված նամակով կամ անձամբ:

6.9.Կազմակերպության անդամն իրավունք ունի պատվիրակել և պատվիրակվել Կազմակերպության բարձրագույն մարմնում, ընտրել և ընտրվել Կազմակերպության Խորհրդի անդամ, ընդգրկվել Կազմակերպության մարմիններում, առաջադրել Կազմակերպության Տնօրենի թեկնածություն:

6.10.Կազմակերպության անդամը պարտավոր է`
1)հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին.
2)կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.
3)վճարել տարեկան անդամավճար.
4)բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.
5)չբացահայտել Կազմակերպության՝ գաղտնի համարվող տեղեկությունները: Գաղտնի համարվող տեղեկությունների ցանկը սահմանվում է Խորհրդի կողմից:

6.11.Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողություն, Կազմակերպության անդամությունից զրկում:

6.12.Կազմակերպության անդամությունից կամ անդամության թեկնածությունից հեռացված անձի՝ հեռացման մասին որոշումը կարող է բողոքարկվել Կազմակերպության ժողովին:
վերադառնալ սկիզբ


ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԿԱՐԳԸ
7.1.Կազմակերպության անդամներն անդամագրվելիս վճարում են տարեկան անդամավճար:

7.2.Կազմակերպության անդամության թեկնածուներն անդամության թեկնածու դառնալիս վճարում են տարեկան թեկնածության վճար:

7.3.Կազմակերպության անդամների տարեկան անդամավճարների և անդամության թեկնածուների տարեկան թեկնածության վճարի (այսուհետ՝ տարեկան անդամավճար) չափերը սահմանվում են Խորհրդի կողմից:

7.4.Տարեկան անդամավճարը անդամների և անդամության թեկնածուների կողմից պետք է վճարվի մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը ներառյալ, ամբողջությամբ: Մինչև սահմանված ժամկետը տարեկան անդամավճարն ամբողջությամբ չվճարելու դեպքում Կազմակերպության անդամին այդ մասին ժամկետի ավարտից հետո 1-ամսյա ժամանակահատվածում կատարվում է հիշեցում՝ Խորհրդի կողմից որոշված եղանակով:

7.5.‎7.4 կետով նախատեսված ձևով կատարված հիշեցման դեպքում մինչև համապատասխան տարեթվի սեպտեմբերի 30-ը տարեկան անդամավճարների գծով պարտքն ամբողջությամբ չվճարվելու դեպքում համապատասխան անձին անդամությունից կամ անդամության թեկնածությունից հեռացվելու նպատակով հարցը ներկայացվում է Խորհրդի քննարկմանը:

7.6.Կազմակերպությանը նոր անդամագրված անդամների և անդամների թեկնածուների տարեկան անդամավճարների գումարները հաշվարկվում են Խորհրդի կողմից անդամագրվելու կամ որպես անդամի թեկնածու ներգրավվելու վերաբերյալ համապատասխան որոշումն ընդունելուն հաջորդող ամսվանից՝ մինչև հաջորդող տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի համար՝ համապատասխան համամասնությամբ: Նոր անդամագրված անդամը (անդամության թեկնածուն) տվյալ տարվա տարեկան անդամավճարի գումարը պետք է վճարի մինչև անդամակցության որոշումն ընդունելուն հաջորդող ամսվա վերջը:

7.7.Կազմակերպությանը անդամությունը և անդամության թեկնածությունը որևէ պատճառով դադարեցված անձանց նրանց կողմից վճարված անդամավճարները չեն վերադարձվում:

վերադառնալ սկիզբ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8.1.Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների ժողովն է (այսուհետ՝ Ժողով), որն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք:

8.2.Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ` համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով: Ժողովի անցկացման ձևը որոշում է Խորհուրդը:

8.3.Ժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները, ինչպես նաև պատվիրակների ընտրության կարգը որոշում է Խորհուրդը:

8.4.Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա Խորհրդի կողմից սահմանված կարգով ժողովին մասնակցում են անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները: Սույն կետով նախատեսված դեպքում Ժողովն անց է կացվում Կազմակերպության անդամներից այբբենական հերթականությամբ յուրաքանչյուր հերթական 20 անդամներից ընտրված 4-ական պատվիրակների մասնակցությամբ:

8.5.Կազմակերպության հերթական ժողովի օրակարգի, դրա տեղի, օրվա և ժամի մասին անդամներին և անդամության թեկնածուներին ծանուցվում է էլեկտրոնային փոստի միջոցով կամ Կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի միջոցով, սակայն ոչ ուշ, քան ժողովից 15 օր առաջ:

8.6.Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրվում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի պահանջով ` Խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում: Արտահերթ ժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ծանուցվում են հերթական ժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով՝ ժողովի անցկացման օրվանից առնվազն 7 օրացուցային օր առաջ:

8.7.Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`
1)Կազմակերպության անվանումն ու գտնվելու վայրը (գրավոր ծանուցման դեպքում).
2)նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
3)նիստի օրակարգում ընդգրկված հարցերը.
4)նիստի անցկացման ձևը.
5)նիստում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին Կազմակերպության անդամների ծանոթանալու կարգը:

8.8.Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության անդամների կամ պատվիրակների կեսից ավելին: Ժողովի անցկացման համար քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նույն օրակարգով նոր Ժողովի գումարման տարին, ամիսը և օրը:

8.9.Ժողովի արդյունքում որոշումներն ընդունվում են բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:

8.10.Համատեղ հավաքի ձևով Ժողովի վարման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`
1)հայտարարվում է Ժողովի բացման մասին,
2)հաղորդագրություն է տրվում Ժողովի քվորումի մասին,
3)հրապարակվում է Ժողովի օրակարգը,
4)օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ լսվում են ելույթները և կատարվում է քվեարկություն,
5)հայտարարվում են քվեարկության արդյունքները և Ժողովի կողմից ընդունված որոշումները,
6)հայտարարվում է Ժողովի փակման մասին:

8.11.Ժողովի աշխատանքը ղեկավարում է Խորհրդի նախագահը, ով ընտրում է նաև Ժողովի քարտուղարին: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում Ժողովի նախագահը և քարտուղարն ընտրվում են Ժողովի մասնակիցներից` Ժողովի մասնակիցների պարզ մեծամասնության կողմից:

8.12.Նախագահը ղեկավարում է Ժողովի աշխատանքը, պահպանում է կարգը, համակարգում և վերահսկում է Ժողովի քարտուղարի աշխատանքը, ապահովում է քննարկվող հարցերի վերաբերյալ Ժողովի մասնակիցների՝ կարծիք հայտնելու իրավունքը:

8.13.Ժողովի արդյունքում կազմվում է արձանագրություն հետևյալ կարգով`
1)Ժողովի արձանագրությունը կազմվում է ժողովի ավարտից 5 օրվա ընթացքում` առնվազն երեք օրինակով, որոնք առնվազն ստորագրում են Ժողովի նախագահը և Ժողովի քարտուղարը:
2)արձանագրության մեջ նշվում են ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, ժողովի նախագահի և Ժողովի քարտուղարի անունը, ազգանունը, ժողովի օրակարգը,
3)արձանագրությունը պարունակում է քվեարկության դրված հարցերը, ժողովում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, ժողովի ընդունած որոշումները:

8.14.Ժողովի արձանագրությունները պահպանվում են Կազմակերպության գտնվելու վայրում:

8.15.Կազմակերպության անդամներն իրավունք ունեն ծանոթանալ արձանագրության բնօրինակին, պահանջել Կազմակերպության կնիքով վավերացված արձանագրության պատճեն:

8.16.Ժողովի նիստերը հեռակա կարգով գումարումն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով: Հեռակա կարգով Ժողովի նիստ գումարվում և անցկացվում է հետևյալ կարգով.

8.16.1.Ժողովի քարտուղարը Խորհրդի նախագահի անունից Կազմակերպության անդամներին էլեկտրոնային կամ ֆաքսի միջոցով ուղարկում է Ժողովի օրակարգը, ինչպես նաև քվեաթերթիկները հետևյալ նվազագույն վավերապայմաններով.
1)Կազմակերպության անվանումը,
2)Նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը,
3)Քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և նրա քննարկման հերթականությունը,
4)Քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակը` «կողմ», «դեմ» և «ձեռնպահ»:

8.16.2.Կազմակերպության անդամները ստանալով ուղարկված փաստաթղթերը՝ քվեաթերթիկների միջոցով քվեարկում են օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ և էլեկտրոնային եղանակով կամ այլ միջոցով այն ուղարկում Ժողովի քարտուղարին:

8.16.3.Քվեաթերթիկները համարվում են վավեր, եթե քվեաթերթիկում թողնվել է քվեարկության մեկ տարբերակ և ուղարկվել քվեաթերթիկում նշված ժամկետում:

8.16.4.Ժողովի քվորումն ապահովված լինելու դեպքում (Կազմակերպության անդամների կեսից ավելիի կողմից քվեաթերթիկները լրացվելու և քվեաթերթիկում նշված ժամկետում ուղարկվելու դեպքում) Խորհրդի Նախագահն ամփոփում է Կազմակերպության անդամներից ստացված քվեաթերթիկները (հաշվառում է ձայները) և դրանց հիման վրա կազմում է Ժողովի հեռակա կարգով անցկացրած նիստի արձանագրություն, որին կցվում են քվեաթերթիկները:

8.16.5.Հեռակա կարգով անցկացված Ժողովի նիստի արձանագրությունը` քվեաթերթիկների հետ միասին էլեկտրոնային կամ ֆաքսի միջոցով ուղարկվում է Կազմակերպության՝ քվեաթերթիկները սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով լրացրած և ուղարկած անդամներին՝ ստորագրության:

8.17.Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
1)Կազմակերպության կանոնադրության հաստատումը, նրանում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը կամ նոր կանոնադրության հաստատումը,
2)Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,
3)Կազմակերպության Խորհրդի անդամների ընտրությունը, Խորհրդի կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
4)կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից,
5)կազմակերպության լուծարման մասին որոշման ընդունումը, բացի դատարանի վճռով լուծարումից:

8.18.Կազմակերպության Խորհրդի անդամների ընտրության համար թեկնածություններն առաջադրվում են Կազմակերպության անդամների ներկայացմամբ՝ Ժողովից առնվազն 7 օր առաջ այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով Տնօրենին:

8.19.Խորհուրդն ընտրվում է Ժողովի կողմից երեք տարի ժամկետով առնվազն 9 անդամից: Խորհրդի անդամների յուրաքանչյուր հաջորդող ընտրությանը պետք է փոփոխվի Խորհրդի անդամների առնվազն 30%-ը: Խորհրդի անդամների ընտրության կարգը սահմանվում է Խորհրդի կողմից:

8.20.Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստը հրավիրվում է Կազմակերպության Խորհրդի նախագահի կողմից՝ սեփական նախաձեռնությամբ, Կազմակերպության Տնօրենի, Կազմակերպության անդամների 20%-ի կամ Խորհրդի երկու անդամների պահանջով:

8.21.Խորհրդի նախագահը պարտավոր է խորհրդի նիստ գումարել պատշաճ ձևով ձևակերպված պահանջի ներկայացման ամսաթվից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

8.22.Խորհրդի անդամների ծանուցումը նիստի գումարման մասին իրականացվում է էլեկտրոնային փոստային հասցեով կամ հեռախոսակապի միջոցով:

8.23.Նիստի մասին ծանուցումը պետք է պարունակի`
1)Կազմակերպության անվանումն ու գտնվելու վայրը (գրավոր ծանուցման դեպքում).
2)Նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
3)Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը.
4)Նիստի անցկացման ձևը.
5)Նիստում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին Խորհրդի անդամների ծանոթանալու կարգը:

8.24.Խորհրդի նիստերը կարող են անցկացվել և դրանում ընդգրկված հարցերի շուրջ որոշումներ ընդունվել նաև այն դեպքում, երբ Խորհրդի նիստի մասնակիցները միմյանց հետ հաղորդակցվում են հեռախոսային կապի կամ կապի այլ միջոցներով` իրական ռեժիմով: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:

8.25.Խորհրդի նիստն անցկացվում է իրական ժամանակի ռեժիմում նաև այն դեպքում, եթե խորհրդի նիստի անցկացման տեղում ներկա գտնվող և ներկա չգտնվող խորհրդի անդամները ունեն միմյանց հետ իրական ժամանակի ռեժիմում հաղորդակցվելու հնարավորություն:

8.26.Խորհրդի նիստերն իրական ժամանակի ռեժիմում անցկացվում են հետևյալ կարգով.
1)Խորհրդի նախագահը համապատասխան կապի միջոցով կապ է հաստատում նիստի անցկացման տեղում չգտնվող Խորհրդի նիստի մասնակցի (մասնակիցների) հետ, վերջինիս (վերջիններիս) առաջադրելով ներկայացնել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր (իրենց) դիրքորոշումը:
2)Խորհրդի նիստի քարտուղարն արձանագրում է արտահայտված դիրքորոշումը (դիրքորոշումները), որը (որոնք) ֆաքսի կամ էլեկտրոնային կապի միջոցով ստորագրության է (են) ներկայացվում Խորհրդի նիստի անցկացման տեղում չգտնվող դիրքորոշում հայտնած Խորհրդի անդամին (անդամներին): Ֆաքսի կամ էլեկտրոնային կապի միջոցով ստացված գրավոր դիրքորոշումը (դիրքորոշումները) Խորհրդի անդամը (անդամները) ստորագրում և համապատասխան կապի միջոցով հետ է (են) ուղարկում Խորհրդի նիստի քարտուղարին: Կապի միջոցով արտահայտված դիրքորոշումը (դիրքորոշումները) կարող Է (են) ձայնագրվել: Խորհրդի նիստի անցկացման տեղում չգտնվող անդամի (անդամների) կապի միջոցով արտահայտված դիրքորոշումը (դիրքորոշումները) հաշվի է (են) առնվում քվեարկության և ձայների հաշվառման ժամանակ, դրանք արտացոլվում են Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

8.27.Խորհրդի նիստերը կարող են գումարվել հեռակա կարգով: Խորհրդի նիստերը հեռակա կարգով գումարումն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով: Հեռակա կարգով Խորհրդի նիստ գումարվում և անցկացվում է հետևյալ կարգով.

8.32.1.Խորհրդի քարտուղարը խորհրդի անդամներին էլեկտրոնային կամ ֆաքսի միջոցով ուղարկում է խորհրդի օրակարգը, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հաստատված քվեաթերթիկները հետևյալ վավերապայմաններով.
1)Կազմակերպության անվանումը,
2)Նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը,
3)Քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և նրա քննարկման հերթականությունը,
4)Քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակը` «կողմ», «դեմ» և «ձեռնպահ»,
5)Քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը:

8.32.2.Խորհրդի անդամները ստանալով ուղարկված փաստաթղթերը և ծանոթանալով խորհրդի օրակարգին՝ քվեաթերթիկների միջոցով քվեարկում են օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ և էլեկտրոնային եղանակով կամ այլ միջոցով այն ուղարկում Ժողովի նախագահին և նիստի քարտուղարին:

8.32.3.Քվեաթերթիկները համարվում են վավեր, եթե քվեաթերթիկում թողնվել է քվեարկության մեկ տարբերակ և ուղարկվել քվեաթերթիկում նշված ժամկետում:

8.32.4.Խորհրդի նիստի քարտուղարն ամփոփում է Խորհրդի անդամներից ստացված քվեաթերթիկները (հաշվառում է ձայները) և դրանց հիման վրա կազմում է Խորհրդի հեռակա կարգով անցկացրած նիստի արձանագրություն, որին կցվում են քվեաթերթիկները:

8.32.5.Հեռակա կարգով անցկացված Խորհրդի նիստի արձանագրությունը` քվեաթերթիկների հետ միասին էլեկտրոնային կամ ֆաքսի միջոցով ուղարկվում է Խորհրդի անդամների ստորագրության:

8.28.Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին: Խորհրդի նիստերում որոշումները ընդունվում են նիստին ներկա Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

8.29.Քվեարկության ժամանակ Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Ձայների փոխանցումը Խորհրդի անդամից մյուսին արգելվում է:

8.30.Խորհրդի ցանկացած նիստ կարող է հետաձգվել Խորհրդի նիստին ներկա անդամների համաձայնությամբ:

8.31.Խորհուրդը իրավունք ունի նիստին մասնակցելու համար հրավիրել երրորդ անձանց:

8.32.Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունները կազմվում են նիստի ավարտից 5-օրյա ժամկետում:

8.33.Արձանագրությունում նշվում են.
1)նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը,
2)նիստին ներկա անձինք,
3)նիստի օրակարգը,
4)քվեարկության դրված հարցերը և դրանց քվեարկության արդյունքները,
5)ընդունված որոշումները:

8.34.Արձանագրությունը ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները:

8.35.Խորհրդի նիստերի արձանագրությունները պահպանվում են Կազմակերպության գտնվելու վայրում:

8.36.Խորհուրդը`
1)հաստատում է Կազմակերպության Տնօրենի հաշվետվությունները, այդ թվում` Ժողովին ներկայացվող հաշվետվությունը,
2)առաջարկություններ է ներկայացնում Ժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ,
3)ընդունում է Կազմակերպության անդամ և անդամության թեկնածու և հեռացնում է վերջիններիս անդամությունից կամ անդամության թեկնածությունից,
4)կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և տույժի միջոցներ,
5)ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը` ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
6)սահմանում է Կազմակերպության անդամների կողմից անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը,
7)ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության` մեկ միլիոն դրամը գերազանցող արժողությամբ ցանկացած տեսակի գույքը,
8)ստեղծում և լուծարում է Կազմակերպության հիմնարկները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները,
9)հաստատում է Կազմակերպության կառուցվածքը, ստեղծում է Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ հանձնախմբեր՝ սահմանելով վերջիններիս կազմը և գործունեության կարգը:
10)նշանակում և պաշտոնից ազատում է Կազմակերպության Տնօրենին,
11)հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը,
12)սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգը և չափը,
13)հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները.
14)ընդունում է որոշումներ Կազմակերպության պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
15)իրավունք ունի քննարկել և լուծել Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվողներից:

8.37.Սույն կանոնադրության 8.36 կետի 3)-րդ և 4)-րդ ենթակետերով նախատեսված լիազորությունների իրականացումը Խորհրդի որոշմամբ կարող է վերապահվել Խորհրդի կողմից ստեղծված հանձնախմբի իրավասությանը:

8.38.Կազմակերպության Տնօրենը, ինչպես նաև Կազմակերպությունում ստեղծված հանձնախմբերի անդամները կարող են մասնակցել Կազմակերպության խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

8.39.Խորհրդի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սեփական դիմումի հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ կամ Կազմակերպության Ժողովի կողմից հաստատված ներքին իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում, ինչպես նաև Խորհրդի նիստերին 2 տարվա ընթացքում առնվազն 5 անգամ անհարգելի՝ առանց պատշաճ ձևով նախօրոք տեղյակ պահելու բացակայելու դեպքում:

8.40.Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից Խորհրդի անդամների կողմից՝ 3 տարի ժամկետով:

8.41.Խորհրդի նախագահի բացակայության դեպքում վերջինիս պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը:

8.42.Խորհրդի Նախագահը.
1)առաջնորդում է Խորհրդի գործունեությունը և ապահովում է, որպեսզի Խորհուրդը գործի որպես մեկ միասնական թիմ,
2)նախաձեռնում է Խորհրդի գործունեության ընթացակարգերի, աշխատանքային պլանների ձևավորումը և վերահսկում դրանց իրագործումը,
3)ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս շահառուների, ԶԼՄ-երի, պետական մարմինների, հասարակական կառույցների և այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,
4)համակարգում է Խորհրդի աշխատանքները,
5)համակարգում է Կազմակերպության կազմում գործող հանձնախմբերի գործունեությունը՝ Կազմակերպության նպատակներին հասնելու նպատակով,
6)իրականացնում է Խորհրդի նախագահողի գործառույթները, այդ թվում`
ա. պաշտոնապես ֆիքսում է նիստի քվորումը կամ դրա բացակայությունը,
բ. պաշտոնապես բացում է նիստը կամ Խորհրդի ներկա անդամներին հայտնում նիստի քվորումի բացակայության մասին և միջոցներ է ձեռնարկում տվյալ օրակարգով նիստը տեղափոխելու և բացակայողներին տեղեկացնելու ուղղությամբ,
գ. կազմակերպում է օրակարգային հարցերի քննարկումը և քվեարկությունը:
7)վերահսկում է Խորհրդի պաշտոնական գրագրությունները, Խորհրդի անունից ստորագրում է նամակներ և այլ փաստաթղթեր,
8)կազմակերպում և վերահսկում է Կազմակերպության հանձնախմբերի գործունեությունը` դրանց առկայության դեպքում,
9)իրականացնում է Խորհրդի կողմից վերապահված և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

8.43.Կազմակերպության առաքելության և նպատակների իրականացման համար Կազմակերպությունում կարող են ստեղծվել հանձնախմբեր: Կազմակերպության հանձնախմբերը գլխավորվում են Խորհրդի անդամների կողմից: Հանձնախմբերի կազմը և գործունեության կարգը սահմանվում է Խորհրդի կողմից:

8.44.Կազմակերպության Տնօրենն ընտրվում է Խորհրդի կողմից՝ բացառությամբ առաջին տնօրենի, ով ընտրվում է հիմնադիր ժողովի կողմից:

8.45.Կազմակերպության Տնօրենը.
1)ներկայացնում է Կազմակերպության շահերը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս,
2)ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրերի,
3)երկու տարին մեկ անգամ պատրաստում և Ժողովի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,
4)իր իրավասությունների շրջանակներում աջակցում է Կազմակերպության Ժողովին, Խորհրդին և այլ մարմիններին իրենց գործառույթների իրականացման նպատակով,
5)իրականացնում է Ժողովի և Խորհրդի կողմից իրեն վերապահված լիազորությունները,
6)իրականացնում է Կազմակերպության ընթացիկ ղեկավարումը,
7)կապ է պահպանում Կազմակերպության հիմնական շահառուների հետ,
8)կազմակերպում է միջոցառումներ Կազմակերպության նպատակների և առաքելության իրականացման նպատակով,
9)արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր,
10)օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ,
11)ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության` մինչև 1 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ցանկացած տեսակի գույք:

վերադառնալ սկիզբ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
9.1.Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը:

9.2.Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:

9.3.Կազմակերպության սեփականությունը գոյանում է անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ, այդ թվում` օտարերկրյա աղբյուրներից:

9.4.Կազմակերպության հիմնադիրների, անդամների և անդամության թեկնածուների` սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը կազմակերպության սեփականությունն է:

9.5.Կազմակերպությունն իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան` օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

9.6.Կազմակերպության հիմնադիրները, անդամները և անդամության թեկնածուները Կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ` անդամավճարները) նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների, իսկ Կազմակերպությունը` իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար:

9.7.Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրներին, անդամներին և անդամների թեկնածուներին:

9.8.Կազմակերպության Տնօրենը և Կազմակերպության մարմինների անդամները կարող են վարձատրվել Խորհրդի կողմից որոշված վարձատրության չափին համապատասխան:

վերադառնալ սկիզբ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

10.1.Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել և լուծարվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

10.2.Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, Ժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:

վերադառնալ սկիզբ

Ներբեռնել Կանոնադրությունը


ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1-1. Կանոնակարգը: Անվանումը
Հոդված 1-2. Կառուցվածքը: Կոդիֆիկացիան և հղումները
Հոդված 1-3. Կանոնակարգն ուժի մեջ մտնելը և ուժը կորցնելը
Հոդված 1-4. Օրենսդրությունը: Նպատակն ու մեկնաբանությունը
Հոդված 1-5. «Տնօրեն» հասկացության սահմանումը
ԲԱԺԻՆ 2. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 2-1. Ինստիտուտի հանձնախմբերը
Հոդված 2-2. Անդամակցության և մարքեթինգի հանձնախումբ
Հոդված 2-3. Կրթական և ուսուցման (այսուհետ՝ Կրթական) հարցերի հանձնախումբ
Հոդված 2-4. Քաղաքականության և շահերի պաշտպանության հանձնախումբ
ԲԱԺԻՆ 3. ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 3-1. Հանձնախմբերի ձևավորման սկզբունքները
Հոդված 3-2. Հանձնախմբի կազմը և ձևավորումը
Հոդված 3-3. Հանձնախմբի գործունեությունը


ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1-1. Կանոնակարգը: Անվանումը
(ա) Սույն Կանոնակարգի անվանումն է ««Տնօրենների Հայկական Ինստիտուտ» հասարակական կազմակերպության հանձնախմբերի գործունեության կանոնակարգ»:
(բ) Սույն Կանոնակարգը կարգավորում է Ինստիտուտի հանձնախմբերի գործունեության նպատակների, դրանց ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 1-2. Կառուցվածքը: Կոդիֆիկացիան և հղումները
(ա)Սույն Կանոնակարգը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ Բաժին 1. «Ընդհանուր դրույթներ», Բաժին 2. «Ինստիտուտի հանձնախմբերը և դրանց գործունեության նպատակները», Բաժին 3. «Հանձնախմբերի ձևավորումը և գործունեության կարգը»:
(բ)Բաժինները համարակալվում են արաբական թվերով:
(գ)Վերնագրերը միավորում են հոդվածներն ըստ գործունեության կամ կարգավորման առարկայի: Վերնագրի անվանումը համառոտ բնորոշում է դրանում միավորված հոդվածների առարկան:
(դ)Օգտագործման հարմարության և պարզության համար հոդվածները վերնագրվում են և համարակալվում` ըստ Բաժնի համարի հերթականության (օրինակ` «Հոդված 2-1»-ը նշանակում է երկրորդ Բաժնի ներքո գործող առաջին Հոդվածը):
(ե)Հոդվածն ունի հետևյալ կառուցվածքը՝
(1)Հոդվածը բաղկացած է Ենթահոդվածներից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող հայերեն փոքրատառերով (օրինակ՝ (ա), (բ) և այլն).
(2)Ենթահոդվածը բաղկացած է Կետերից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող արաբական թվերով (օրինակ՝ (2)).
(3)Կետը բաղկացած է Ենթակետերից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող հայերեն մեծատառերով (օրինակ՝ (Բ)):
(զ)Հոդվածներում հղումները կատարվում են հետևյալ կանոններով՝
(1)վերնագրին հղումը կատարվում է Վերնագրի համարի նշմամբ և ենթադրում է տվյալ վերնագրի բոլոր հոդվածները.
(2)այլ Հոդվածի Ենթահոդվածին, Կետին կամ Ենթակետին հղելիս նշվում է առավել խոշոր միավորի անունը: Օրինակ՝ «1-3(բ)(5)(Ա) Հոդվածի համաձայն» հղումը նշանակում է «1-3 Հոդվածի (բ) Ենթահոդվածի 5-րդ Կետի (Ա) ենթակետի համաձայն».
(3)եթե հղում է կատարվում նույն Հոդվածի Ենթահոդվածին, Կետին կամ Ենթակետին, կամ նույն Ենթահոդվածի Կետին կամ Ենթակետին, կամ նույն Կետի Ենթակետին, ապա հղելիս նշվում է առավել խոշոր միավորի անունը: Օրինակ՝ «(բ)(5)(Ա) ենթահոդվածի համաձայն» հղումը նշանակում է «սույն Հոդվածի (բ) Ենթահոդվածի 5-րդ Կետի (Ա) ենթակետի համաձայն»:

վերադառնալ սկիզբ


Հոդված 1-3. Կանոնակարգն ուժի մեջ մտնելը և ուժը կորցնելը
(ա) Սույն Կանոնակարգն ուժի մեջ է մտնում «Տնօրենների Հայկական Ինստիտուտ» հասարակական կազմակերպության խորհրդի կողմից այն հաստատելու պահից:
(բ) Սույն Կանոնակարգն ուժը կորցրած է ճանաչվում «Տնօրենների Հայկական Ինստիտուտ» հասարակական կազմակերպության խորհրդի կողմից այն ուժը կորցրած ճանաչելու պահից:

վերադառնալ սկիզբ


Հոդված 1-4. Օրենսդրությունը: Նպատակն ու մեկնաբանությունը
(ա)Կանոնակարգը իրավական ակտ է և ընդունվում է համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
(բ)Կանոնակարգը մեկնաբանվում է Ինստիտուտի գործունեության կարգավորման նպատակների առավել լիարժեք իրագործման և անդամների իրավունքների և օրինական շահերի ապահովման տեսանկյունից:

վերադառնալ սկիզբ


Հոդված 1-5. «Տնօրեն» հասկացության սահմանումը
(ա)Սույն Կանոնակարգի իմաստով «Տնօրեն» են համարվում իրավաբանական անձանց.
(1)գործադիր միանձնյա մարմինը, դրա տեղակալը,
(2)կոլեգիալ գործադիր մարմնի անդամները,
(3)տնօրենների խորհրդի (խորհրդի) անդամները,
(4)տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները,
(5)կորպորատիվ քարտուղարները,
(6)իրավաբանները և համապատասխանության (ներքին դիտարկումների) աշխատակիցները:

վերադառնալ սկիզբ


ԲԱԺԻՆ 2. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


Հոդված 2-1. Ինստիտուտի հանձնախմբերը
(ա)Ինստիտուտի կազմում գործում են հետևյալ հանձնախմբերը.
(1)Անդամակցության և մարքեթինգի,
(2)Կրթական և ուսուցման (այսուհետ՝ Կրթական) հարցերի,
(3)Քաղաքականության և շահերի պաշտպանության:

վերադառնալ սկիզբ


Հոդված 2-2. Անդամակցության և մարքեթինգի հանձնախումբ
(ա)Մարքեթինգի և անդամակցության հանձնախումբը պատասխանատու է Ինստիտուտի շուկայական դիրքերի ամրապնդման, շահառուների հետ հաղորդակցությունն ապահովելու, հովանավորչության և անդամակցության հետ կապված հարցերը վերահսկելու համար:
(բ)Մարքեթինգի և անդամակցության հանձնախմբի գործառույթներն են՝
(1)Ինստիտուտի անդամ դառնալու դիմումների քննարկում,
(2)Անդամություն շնորհելու կամ մերժելու հարցի վերաբերյալ որոշման կայացում,
(3)Ինստիտուտի շուկայավարման, գովազդային (քարոզչական) քաղաքականությունների մշակում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
(4)Ինստիտուտի անդամակցության ընթացակարգերի կառավարում, այդ թվում՝ անդամակցության կանոնակարգի, անդամների տվյալների ռեեստրի ձևավորմանը նպաստում,
(5)Անդամակցության և հովանավորչության թիրախային ցուցանիշների սաhմանում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
(6)Ինստիտուտի շահառուների հետ հաղորդակցման ապահովում,
(7)Անդամակցությունից բավարարվածության վերաբերյալ հարցումների անցկացում և արդյունքների ներկայացում խորհրդին,
(8)Ինստիտուտի ինտերնետային էջի բովանդակային սպասարկում,
(9)Անդամակցության և հովանավորչության առավելությունների (զեղչերի) փաթեթի սահմանում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
(10)Ինստիտուտի մարքեթինգային նյութերի մշակում և գործադիր տնօրենի հետ համատեղ Ինստիտուտի գործունեության լուսաբանման միջոցառումների (շնորհանդեսներ, մամլո ասուլիսներ և այլն) կազմակերպում, դրանց բյուջեի կազմում և խորհրդի հաստատման ներկայացում,
(11)Հանձնախմբի հաշվետվությունների մշակում և խորհրդին ներկայացում:

վերադառնալ սկիզբ


Հոդված 2-3. Կրթական և ուսուցման (այսուհետ՝ Կրթական) հարցերի հանձնախումբ
(ա)Կրթական հարցերի հանձնախումբը պատասխանատու է Տնօրենների հմտությունների, կարողությունների փորձառության զարգացմանը նպաստելու համար՝ կորպորատիվ կառավարման առաջադեմ փորձի ուսուցանման և լուսաբանման միջոցով:
(բ)Կրթական հարցերի հանձնախմբի գործառույթներն են՝
(1)Ինստիտուտի շահառուների կարիքների գնահատման միջոցով Ինստիտուտի ուսուցումների և իրազեկման միջոցառումների հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
(2)Ինստիտուտի տարեկան կրթական ծրագրերի, վերապատրաստման դասընթացների և իրազեկման միջոցառումների պլանի ու բյուջեի մշակում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
(3)Կրթական ծրագրերի, նյութերի մշակում, վարձավճարի չափի սահմանում,
(4)Կրթական, ուսումնական, իրազեկման միջոցառման անցկացման վայրի, ամսաթվի սահմանում,
(5)Դասընթացավարի ընտրություն և դասընթացի նրա ծրագրի ու նյութերի գնահատում,
(6)Կրթական, ուսումնական, իրազեկման միջոցառման մարքեթինգային նյութերի մշակում,
(7)Միջազգային և տեղական կրթական կենտրոնների/կազմակերպությունների հետ համագործակցում,
(8)Կրթական, ուսումնական միջոցառման մասնակիցների կողմից դրա գնահատման կազմակերպում և արդյունքների ներկայացնում խորհրդին,
(9)Հանձնախմբի հաշվետվությունների մշակում և խորհրդին ներկայացում:

վերադառնալ սկիզբ


Հոդված 2-4. Քաղաքականության և շահերի պաշտպանության հանձնախումբ
(ա) Քաղաքականության և շահերի պաշտպանության հանձնախումբը պատասխանատու է Ինստիտուտի հիմնական շահառուների և անդամների հետ գործակցելու համար՝ Ինստիտուտի անդամների շահերի պաշտպանությունը և քաղաքականությունները բարելավելու նպատակով:
(բ)Քաղաքականության և շահերի պաշտպանության հանձնախումբն իրականացնում է հետևյալ գործառույթները.
(1)Հիմնական շահառուներին նրանց ռազմավարության առնչությամբ ուղղորդող ծառայությունների տրամադրում,
(2)Վարվելիք քաղաքականությունների գծով Ինստիտուտի դիրքորոշման ձևավորում, ինչպես նաև քաղաքականությունների և ուսումնասիրությունների առաջնարհերթությունների հարցերով Ինստիտուտի այլ հանձնախմբերի և աշխատանքային խմբերի հետ համագործակցում,
(3)Հայաստանում տնտեսական զարգացման հետ կապված քաղաքական հարցերի, հայեցակարգերի ուսումնասիրություն և դրա առնչությամբ համագործակցության ապահովում պետական մարմինների հետ,
(4)Համագործակցություն Ինստիտուտի այլ հանձնախմբերի հետ և խորհրդատվության մատուցում շահերի պաշտպանության ռազմավարության և հասարակական քարոզչության առնչությամբ,
(5)Հանձնախմբի հաշվետվությունների մշակում և խորհրդին ներկայացում:

վերադառնալ սկիզբ


ԲԱԺԻՆ 3. ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ


Հոդված 3-1. Հանձնախմբերի ձևավորման սկզբունքները
(ա) Հանձնախմբի անդամ կարող են լինել Ինստիտուտի անդամ հանդիսացող անձինք՝ անկախ խորհրդի անդամ լինելու հանգամանքից:
(բ) Յուրաքանչյուր հանձնախմբի կազմում պետք է ներգրավված լինի խորհրդի առնվազն մեկ անդամ.
(գ) Խորհրդի նախագահը չպետք է լինի հանձնախմբի նախագահ:
(դ) Անդամը կարող է նախագահել միայն մեկ հանձնախումբ:
(ե) Մեկ անդամը չի կարող լինել երկուսից ավելի հանձնախմբի կազմում՝ բացառությամբ որևէ դեպքի կապակցությամբ ստեղծված ժամանակավոր հանձնախմբի:
(զ) Յուրաքանչյուր հանձնախումբ պետք է կանոնավոր կերպով (առնվազն կիսամյակը մեկ անգամ) հաշվետվություն ներկայացնի խորհրդին:
(է) Հանձնախմբերի գործունեությունը կանոնակարգվում է Ինստիտուտի ներքին իրավական ակտերով:

վերադառնալ սկիզբ


Հոդված 3-2. Հանձնախմբի կազմը և ձևավորումը
(ա)Ինստիտուտի հանձնախմբերը, ինչպես նաև վերջիններիս կազմը ձևավորվում են Ինստիտուտի խորհրդի կողմից:
(բ)Յուրաքանչյուր հանձնախումբ բաղկացած է առնվազն 3 անդամից:
(գ)Յուրաքանչյուր հանձնախումբ իր կազմից ընտրում է հանձնախմբի նախագահ, ով պետք է միաժամանակ լինի խորհրդի անդամ: Հանձնախմբի նախագահն ընտրվում է հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
(դ)Հանձնախումբը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` հանձնախմբի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ:
(ե) Հանձնախմբի նախագահը`
(1)կազմակերպում է հանձնախմբի աշխատանքները.
(2)գումարում է հանձնախմբի նիստերն ու նախագահում է դրանք.
(3)կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը և Ինստիտուտի տնօրենի հետ համաձայնեցված ձևով պահպանումը.
(4)հանձնախմբի անունից հանդես է գալիս Ինստիտուտի ժողովում և խորհրդի նիստերին:
(զ)Հանձնախմբի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները հանձնախմբի որոշմամբ կատարում է հանձնախմբի անդամներից մեկը:

վերադառնալ սկիզբ


Հոդված 3-3. Հանձնախմբի գործունեությունը
(ա)Հանձնախմբի նիստերը գումարում է հանձնախմբի նախագահն իր նախաձեռնությամբ, հանձնախմբի անդամի առաջարկությամբ կամ Ինստիտուտի խորհրդի պահանջով:
(բ)Հանձնախմբի նիստերը կարող են անցկացվել և դրանում ընդգրկված հարցերի շուրջ որոշումներ ընդունվել հետևյալ տարբերակներով.
(1)համատեղ հավաքի ձևով,
(2)հեռակա կարգով (հարցման միջոցով),
(3)իրական ժամանակի ռեժիմում: Սույն դեպքում հանձնախմբի նիստի մասնակիցները միմյանց հետ հաղորդակցվում են հեռախոսային կապի կամ կապի այլ միջոցներով:
(գ)Հանձնախմբի նիստերի քվորումը չի կարող հանձնախմբի անդամների կեսից պակաս լինել:
(դ)Եթե հանձնախմբի անդամների թիվը նվազում է սույն Կանոնակարգով սահմանված թվի կեսից, ապա Ինստիտուտի խորհուրդը պետք է այն լրացնելու նպատակով արտահերթ նիստ գումարի, որի մասին որոշումը կայացնում է խորհուրդը:
(ե)Հանձնախմբի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնախմբի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ հանձնախմբի յուրաքանչյուր անդամ ունի միայն 1 ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը հանձնախմբի մեկ անդամից մյուսին կամ ցանկացած երրորդ անձի չի թույլատրվում: Հանձնախմբի նախագահն ունի որոշիչ ձայնի իրավունք:
(զ)Հանձնախմբի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 10-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են`
(1)նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
(2)նիստին ներկա անձինք.
(3)նիստի օրակարգը.
(4)քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները.
(5)նիստում ընդունված որոշումները:
(է)Հանձնախմբի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

վերադառնալ սկիզբ
Ներբեռնել Կանոնակարգը

Ամփոփագիր

Տնօրենների հայկական ինստիտուտը հիմնադրվել է 2014 թվականի վերջին եռամսյակում՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի խորհրդատվական աջակցությամբ: Տնօրենների հայկական ինստիտուտն իր կազմակերպաիրավական ձևով հասարակական կազմակերպություն է, որը նպատակ է հետապնդում՝
1) նպաստել հայկական ընկերությունների տնօրենների խորհրդի՝ որպես կառավարման մարմնի, կայացմանը և արդյունավետության բարձրացմանը,
2) նպաստել Հայաստանում տնօրենների արհեստավարժության, փորձառության և կարգավիճակի բարելավմանը,
3) աջակցել տնօրեններին իրենց գործունեությանն առնչվող հարցերում:
Սույն ռազմավարական ծրագիրը սահմանում է.
• Ինստիտուտի առաքելությունը և նպատակները,
• Ինստիտուտի տեսլականը,
• Ինստիտուտի արժեքները,
• Ինստիտուտին անդամակցելու հիմնական առավելությունները (օգուտները),
• Ինստիտուտի հիմնական շահառուների ցանկը:
Ռազմավական ծրագիրը բովանդակում է դրույթներ Ինստիտուտի կողմից տրամադրվող ծառայությունների, նրա կառավարման համակարգի, այդ թվում՝ ռիսկերի կառավարման և հաշվետվական համակարգերի վերաբերյալ:

 

Հասկացություններ և հապավումներ

Կորպորատիվ կառավարում Ընկերության կառավարման և վերահսկման կառուցակարգերի ամբողջություն, որի օգնությամբ ձևավորվում են ընկերության նպատակները, այդ նպատակներին հասնելու միջոցները և դրանք վերահսկելու եղանակները, հավասարակշռվում են ընկերության և նրա շահառուների շահերը` նպատակ ունենալով հասարակության մեջ արմատավորել և ամրապնդել թափանցիկության ու օրենքի գերակայության սկզբունքները.

 

Տնօրեն 1) իրավաբանական անձի տնօրենների խորհրդի (խորհրդի) անդամ,

2) իրավաբանական անձի գործադիր միանձնյա մարմին, դրա տեղակալ,

3) իրավաբանական անձի կոլեգիալ գործադիր մարմնի անդամ,

4) իրավաբանական անձի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար,

5) կորպորատիվ քարտուղար,

6) իրավաբան և համապատասխանության (ներքին դիտարկումների) աշխատակից.

 

Տնօրենների խորհուրդ (խորհուրդ) Ընկերության կառավարման մարմին, որը ստանձնում է ընկերության ռազմավարական առաջնորդումը.
Շահառու Յուրաքանչյուր անձ, որն (ով) ազդեցություն ունի Ինստիտուտի գործունեության վրա կամ որի (ում) վրա ազդեցություն ունի Ինստիտուտը.
ՏՀԻ/Ինստիտուտ Տնօրենների հայկական ինստիտուտ.
ՀԲ Համաշխարհային բանկ (WB).
ՄՖԿ Միջազգային Ֆինանսական Կորպորացիա (IFC).
ԵԱՀԿ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE).
ՄՀԳԸ Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցություն (GIZ).
ԱՄՆ ԶԳ Ամերիկայի Միացյալ Նահանգների Զարգացման գործակալություն (USAID).
Անդամ ՏՀԻ-ի անդամ.
ՀԿ Հասարակական կազմակերպություն.
ՓՄՁ Փոքր և միջին ձեռնարկություն.
ՊԸ Պետական ընկերություն:

Նախապատմություն

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կորպորատիվ կառավարման իր ծրագրի շրջանակներում ՄՖԿ-ն (IFC) աջակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի ռազմավարության մշակմանը՝ միջազգային անկախ փորձագետ/խորհրդատու Քրիս Փիրսի (Chris Pierce) ներգրավման և Ինստիտուտի ռազմավարության հայեցակարգի մշակման վերջինիս աշխատանքները ֆինանսավորելու միջոցով:

Ինստիտուտի ձևավորման աշխատանքային/նախաձեռնող խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին: Հանդիպման նպատակն էր մշակել Ինստիտուտի ռազմավարական ծրագիր, որը՝

  • սահմանում է Ինստիտուտի տեսլականը և նպաստում է Հայաստանում Ինստիտուտի գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը,
  • ապահովում է Ինստիտուտի գործառույթների արդյունավետ իրականացումը,
  • խթանում է Ինստիտուտի կողմից տնօրեններին և գործարար համայնքին ծառայությունների տրամադրումը,
  • խթանում է ծրագրերը, որոնք նպատակ են հետապնդում ավելացնել Ինստիտուտի եկամուտները և անդամների թիվը:

Հանդիպումը ղեկավարվել է Քրիս Փիրսի կողմից, ով հանդիսանում է Լոնդոնում տեղակայված «Համաշխարհային Կառավարման Ծառայություններ» ՍՊԸ-ի (Global Governance Services LTD) գլխավոր գործադիր տնօրենը: Քրիսը Տնօրենների համար գործնական ուսուցում իրականացնող կազմակերպությունների ռազմավարական պլանավորման, լուծումների տրամադրման դյուրինացման և կարողությունների զարգացման գծով միջազգային փորձագետ է:

Հանդիպման մասնակիցների կողմից հավանության արժանացած ռազմավարության հայեցակարգի հիման վրա Ինստիտուտի ձևավորման աշխատանքային/նախաձեռնող խումբը մշակել է Ինստիտուտի կանոնադրությունը, այն հաստատել Ինստիտուտի հիմնադիր ժողովում ու ներկայացրել պետական գրանցման:

Ինստիտուտի նպատակը, առաքելությունը, տեսլականը, արժեքները, անդամակցելու հնարավորությունները (օգուտները), հիմնական շահառուները

ՏՀԻ-ի նպատակը

Ինստիտուտը նպատակ է հետապնդում Հայաստանում աջակցել տնօրեններին իրենց կազմակերպությունների արժեքն ավելացնելու գործում՝ խորհրդի և խորհրդի հանձնախմբերի արդյունավետության բարձրացման միջոցով, նպաստել տնօրենների արհեստավարժության կատարելագործմանը:

ՏՀԻ-ի առաքելությունը

Ինստիտուտի առաքելությունն է խթանել արդյունավետ տնօրենի դերը և պաշտպանել հայկական տնօրենների շահերը: Ինստիտուտն արդյունավետ կորպորատիվ կառավարման բնագավառում ստանձնում է «մտավոր առաջնորդի» դերը, որը ծառայելու է Հայաստանի տնտեսական առաջընթացին ու հայկական հասարակության բարեկեցությանը:

ՏՀԻ-ի տեսլականը

Ինստիտուտի տեսլականն է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ճանաչվել որպես հայկական արհեստավարժ տնօրենների առաջնորդող կազմակերպություն:

ՏՀԻ-ի ընդհանուր նպատակները

  • Բարձրացնել խորհուրդների արդյունավետությունը Հայաստանում,
  • Կատարելագործել տնօրենների արհեստավարժությունը, հմտությունները՝ կրթության ու ուսուցման միջոցով և բարելավել խորհրդի կարգավիճակը Հայաստանում,
  • Բարձրացնել հարգանքը տնօրենի դերի նկատմամբ,
  • Քաղաքականության մակարդակում պաշտպանել տնօրենների իրավունքները Հայաստանում:

ՏՀԻ-ի արժեքները

  • Պրոֆեսիոնալիզմ. Ինստիտուտին անդամագրվելու անհրաժեշտ պայմաններն են մասնագիտական բարձր որակավորումը, փորձառությունն ու հեղինակությունը: Ինստիտուտը քաջալերում է իր անդամների, գիտելիքների ու ունակությունների զարգացմանն ուղղված ջանքերը:
  • Նորարարություն. Ինստիտուտում քաջալերվում է նախաձեռնությունների ցուցաբերումը, նորարարական, ստեղծագործական և ոչ ստանդարտ մոտեցումների կիրառումը, գաղափարների զարգացումը:
  • Թիմային աշխատանք. Ինստիտուտում խրախուսվում է որոշումների թիմային կայացումը, փոխադարձ օգնության դրսևորումը, անկաշկանդ ու բաց հաղորդակցումը, փոխադարձ պատասխանատվության մշակույթի ձևավորումը:
  • Վստահություն. Ինստիտուտը հետևողական է իր՝ որպես հուսալի անձի համբավ և հեղինակություն ձևավորելու և ամրապնդելու գործում: Ինստիտուտն իր պարտականություններն իրագործում է բարեխղճորեն, ողջամտորեն, խրախուսում է իր անդամների կողմից պատշաճ ակտիվության, հոգածության, շրջահայացության, նրբանկատության դրսևորումը:
  • Թափանցիկություն և հաշվետվողականություն. Ինստիտուտը թափանցիկ է իր որոշումներում և գործողություններում: Այն հաշվետու է իր անդամների և շահառուների նկատմամբ և կանոնավոր հիմունքներով բացահայտում է այժմէական, ամբողջական, արժանահավատ և բավարար տեղեկատվություն իր գործունեության մասին: Ինստիտուտն ապահովում է տարբեր կապուղիներով բացահայտվող տեղեկատվության նույնականությունը:
  • Հարգանք. Ինստիտուտում խրախուսվում է հարգանքի, բազմակարծության և առողջ քննադատության մթնոլորտը, ինչպես նաև Ինստիտուտի և նրա անդամների ու վերջիններիս կողմից միմյանց նկատմամբ պատշաճ հոգածության դրսևորումը:
  • Բազմազանություն. Ինստիտուտն իր անդամների և շահառուների հետ հարաբերություններում ձեռնպահ է մնում ռասայական, ազգային, սեռի, տարիքի, ընտանեկան կարգավիճակի, քաղաքական նախասիրությունների և այլ բնույթի խտրականություններից:

ՏՀԻ-ին անդամակցելու հնարավորությունները (օգուտները)

Ինստիտուտն իր անդամներին ընձեռում է հետևյալ հնարավորությունները (օգուտները).

  • Լինել անձանց ցանցի անդամ, ովքեր ցանկանում են խթանել պատշաճ կորպորատիվ կառավարումը և կիսվել միջազգային լավագույն գործարար պրակտիկայով,
  • Տեղեկացված լինել համաշխարհային վերջին միտումներին, պարբերաբար ստանալ թարմացված և արդիական տեղեկատվություն և լրատուներ,
  • Ինստիտուտի դասընթացների ժամանակ ունենալ տեղի ամրագրման առաջնահերթություն և օգտվել դրանց նվազեցված գներից,
  • Լինել կառավարման նոր մշակույթի մաս և խթանել սեփական մասնագիտական զարգացումը,
  • Հանդիպել լավագույն միջազգային բանախոսների և հյուրերի հետ,
  • Մասնակցել ֆորումների, բանավեճերի, սեմինարների, աշխատաժողովների և գիտաժողովների,
  • Լինել անդամների համար նախատեսված հատուկ միջոցառումների մասնակից,
  • Ստանալ ուղղորդող ծառայություններ,
  • Ներառված լինել Ինստիտուտի կողմից վարվող Տնօրենների ցուցակում:

ՏՀԻ-ի հիմնական շահառուները

Ինստիտուտն իր շահառուներին քարտեզագրելու նպատակով հատվածավորել է շուկան՝ ըստ հետևյալ չափանիշների՝

  • Ընկերության տեսակը (ցուցակված, պետական, ֆինանսական, ընտանեկան և այլ ընկերություն),
  • Խորհրդի տեսակը (միամակարդակ, երկմակարդակ, խառը),
  • Տնօրենի տեսակը (գործադիր, ոչ գործադիր/անկախ),
  • Հատվածը (առևտրային, ոչ առևտրային)
  • Անդամների տեսակը (լիիրավ անդամ, անդամի թեկնածու):

Հատվածավորման արդյունքում Ինստիտուտի հիմնական շահառուների թվում են՝

  • ՀՀ Կենտրոնական բանկը,
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և պետական կառավարման այլ մարմինները,
  • Զարգացման առաքելությամբ հաստատությունները (ՀԲ, ՄՖԿ, ՎԶԵԲ, ԵԱՀԿ, ՄՀԳԸ, ԱՄՆ ԶԳ և այլն),
  • Մասնագիտական միությունները և ասոցիացիաները, հատկապես՝ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, Հայաստանում Ներքին աուդիտորների ինստիտուտ,
  • Կորպորատիվ Կառավարման Կենտրոն հիմնադրամը,
  • Հայաստանյան ընկերությունների ներդրողները/բաժնետերերը,
  • Բարձրագույն ուսումնական հաստատությունները,
  • Տնօրենները (գործադիր, ոչ գործադիր/անկախ),
  • Ֆոնդային բորսան,
  • Պետական ընկերությունները,
  • Ցուցակված ընկերությունները,
  • Փոքր և միջին ձեռնարկությունները,
  • Ընտանեկան ընկերությունները,
  • Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները,
  • ԶԼՄ-երը:

Ինստիտուտի կողմից տրամադրվող ծառայությունները և իրականացվող գործառույթները

Կրթական, ուսումնական, իրազեկման միջոցառումներ

Ինստիտուտը որպես կրթական առաքելություն ունեցող կազմակերպություն իրականացնում է կրթական, ուսումնական, իրազեկման միջոցառումներ, որոնք ներառում են ուսուցումների, վերապատրաստման դասընթացների, սեմինարիների, կլոր սեղանների, աշխատաժողովների, գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում:

Ինստիտուտը կազմակերպում է կրթական, ուսումնական և իրազեկման միջոցառումներ իր առաքելության և նպատակների շրջանակներում ինչպես ինքնուրույնաբար, այնպես էլ համատեղ՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցելով:

Ինստիտուտի կրթական, ուսումնական, իրազեկման միջոցառումները կարող են կազմակերպվել ինչպես հատուկ խումբ անձանց (գործադիր, ոչ գործադիր տնօրեններ, կորպորատիվ քարտուղարներ, համապատասխանության պատասխանատուներ, իրավաբաններ և այլն) համար, այնպես էլ կրել թեմատիկ բնույթ:

Կրթական, ուսումնական, իրազեկման միջոցառումների անցկացման համար Ինստիտուտը ներգրավում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետների/մասնագետների:

Ինստիտուտի կրթական ծրագրերի մշակման համար աղբյուր են հանդիսանում Կորպորատիվ Կառավարման Համաշխարհային Ֆորումի Խորհրդի առաջնորդության թրեյնինգային ռեսուրսների փաթեթը (Global Corporate Governance Forum Board Leadership Training Resource Kit), Կորպորատիվ քարտուղարի թուլքիթը (Corporate Secretaries Toolkit), ինչպես նաև ՄՖԿ-ի կողմից հրապարակված կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագիտական գրականությունը, նյութերը:

Ուսուցումների հանձնախումբը կանոնավոր հիմունքներով հետազոտում է իր շահառուների կարիքները՝ նրանց հետաքրքրող թեմատիկ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով: Ուսուցումների հանձնախումբը հետևում է Ինստիտուտի համար հետաքրքրություն ներկայացնող մասնագիտական դասընթացներ առաջարկող միջազգային կազմակերպությունների կրթական ծրագրերին և վերապատրաստման դասընթացներին՝ նպատակ ունենալով իր կրթական ծրագրերը և վերապատրաստման դասընթացները ներդաշնակեցնել դրանց հետ:

Ինստիտուտը 2017 թվականից նախատեսում է ներդնել Տնօրենի վկայագրման համակարգ՝ համապատասխան կրթական և քննական ծրագրերի մշակման միջոցով, ինչպես նաև իր անդամների շարունակական կրթության ապահովման կառուցակարգեր:

Քաղաքականություն և շահերի պաշտպանություն

Ինստիտուտը նախատեսում է իր անմիջական ներգրավվածության ապահովումը Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականության մշակման, դրա քննարկումների ու վերափոխումների հարցերում: Այս բնագավառում Ինստիտուտն իր դերակատարումը տեսնում է հետևյալում. նպաստել տնտեսական և բիզնես միջավայրին բնորոշ խնդիրների լուծմանը՝ իրավասու մարմինների հետ համագործակցելու և առաջարկություններ ներկայացնելու միջոցով:

Ինստիտուտի անդամների ընդհանրական խնդիրների և դրանց լուծման տարբերակների բացահայտմանն է ծառայելու Ինստիտուտի ինտերնետային էջը, որում գործող ֆորումը կդիտարկվի որպես հարթակ՝ խնդիրների բացահայտման, քննարկման, առաջարկությունների ներկայացման և դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Ինստիտուտը նախատեսում է եռամսյակային լրատուի մշակում և հրապարակում, որի միջոցով Ինստիտուտի անդամներին կմատուցվի կորպորատիվ կառավարման ժամանակակից կառուցակարգերի և հնարավոր փոփոխությունների մասին այժմէական տեղեկատվություն:

Ուղղորդող ծառայություններ, հետազոտություններ և հրապարակումներ

Անհրաժեշտության դեպքում Ինստիտուտն իր անդամներին կարող է ուղղորդել նրանց հնարավոր խնդիրների լուծման հարցում: Այս ծառայությունն Ինստիտուտը նախատեսում է մատուցել 2017 թվականից և քաջալերում է իր անդամների կամավոր աշխատանքային ներդրումները:

Ինստիտուտն առանձնակի ուշադրություն է հատկացնում գիտական, հետազոտական, վերլուծական ծրագրերի իրականացմանը: Որպես գործունեության առանձին ուղղություն դիտարկվում է մասնագիտական գրականության, ինչպես նաև ընկերությունների կորպորատիվ օրինակելի փաստաթղթերի պատրաստումը և հրապարակումը, կորպորատիվ կառավարման միջազգային ստանդարտների թարգմանումը և հրապարակումը:

Ինստիտուտը կարող է դիտարկել է դատարաններին կորպորատիվ կառավարման ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտական/փորձագիտական կարծիքի տրամադրման հնարավորությունը:

Ինստիտուտի կառավարման համակարգը

ՏՀԻ-ի խորհուրդը

Ինստիտուտի կառավարման բարձրագույն մարմնի գործառույթները՝ ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում, կատարում է Խորհուրդը: Խորհուրդն Ինստիտուտի կառավարման համակարգում ստանձնում է առաջնորդող դիրքեր և որոշումներ կայացնում նրա ռազմավարական կառավարման հարցերի վերաբերյալ: Խորհուրդն Ինստիտուտի ռազմավարության իրագործման նպատակով աջակցում և վերահսկում է Ինստիտուտի գործադիր մարմնի գործունեությունը:

ՏՀԻ-ի հանձնախմբերը

Ինստիտուտի խորհրդի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ խորհուրդը ձևավորում է հանձնախմբեր, որոնք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են խորհրդի գործունեության կոնկրետ ուղղության, ոլորտի, հարցերի վրա:

Խորհուրդը ձևավորում է հետևյալ հանձնախմբերը՝

  • Քաղաքականության ու շահերի պաշտպանության.
  • Կրթական և ուսուցման հարցերի.
  • Մարկետինգի և անդամակցության:

ՏՀԻ-ի հանձնախմբերի ձևավորման սկզբունքներն են՝

  • Հանձնախմբի անդամ կարող են լինել նաև խորհրդի անդամ չհանդիսացող անձինք.
  • Յուրաքանչյուր հանձնախմբում պետք է լինի խորհրդի առնվազն մեկ անդամ.
  • Խորհրդի նախագահը չպետք է լինի հանձնախմբի նախագահ.
  • Անդամը կարող է նախագահել միայն մեկ հանձնախումբ.
  • Հանձնախմբի անդամը պարտավոր չէ լինել խորհրդի անդամ, բայց պարտավոր է լինել Ինստիտուտի անդամ.
  • Մեկ անդամը չի կարող լինել երկուսից ավելի հանձնախմբի կազմում, բացառությամբ որևէ դեպքի համար ստեղծված հանձնախմբի.
  • Յուրաքանչյուր հանձնախումբ պետք է կանոնավոր կերպով (առնվազն կիսամյակը մեկ անգամ) հաշվետվություն ներկայացնի խորհրդին:

Հանձնախմբերի գործունեությունը կանոնակարգվում է Ինստիտուտի ներքին իրավական ակտերով:

Քաղաքականության և շահերի պաշտպանության հանձնախումբ

Քաղաքականության և շահերի պաշտպանության հանձնախումբը պատասխանատու է Ինստիտուտի հիմնական շահառուների և անդամների հետ գործակցելու համար՝ Ինստիտուտի անդամների շահերի պաշտպանությունը և քաղաքականությունները բարելավելու նպատակով: Քաղաքականության և շահերի պաշտպանության հանձնախումբն իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Հիմնական շահառուներին նրանց ռազմավարության առնչությամբ ուղղորդող ծառայությունների տրամադրում,
  • Վարվելիք քաղաքականությունների գծով Ինստիտուտի դիրքորոշման ձևավորում, ինչպես նաև քաղաքականությունների և ուսումնասիրությունների առաջնարհերթությունների հարցերով Ինստիտուտի այլ հանձնախմբերի և աշխատանքային խմբերի հետ համագործակցում,
  • Հայաստանում տնտեսական զարգացման հետ կապված քաղաքական հարցերի, հայեցակարգերի ուսումնասիրություն և դրա առնչությամբ համագործակցության ապահովում պետական մարմինների հետ,
  • Համագործակցություն Ինստիտուտի այլ հանձնախմբերի հետ և խորհրդատվության մատուցում շահերի պաշտպանության ռազմավարության և հասարակական քարոզչության առնչությամբ,
  • Հանձնախմբի հաշվետվությունների մշակում և խորհրդին ներկայացում:

Կրթական և ուսուցման (այսուհետ՝ Կրթական) հարցերի հանձնախումբ

Կրթական հանձնախումբը պատասխանատու է տնօրենների հմտությունների, կարողությունների փորձառության զարգացմանը համար՝ կորպորատիվ կառավարման առաջադեմ փորձի ուսուցանման և լուսաբանման միջոցով: Ուսուցումների հանձնախմբի գործառույթներն են՝

  • Ինստիտուտի շահառուների կարիքների գնահատման միջոցով Ինստիտուտի ուսուցումների և իրազեկման միջոցառումների հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
  • Ինստիտուտի տարեկան կրթական ծրագրերի, վերապատրաստման դասընթացների և իրազեկման միջոցառումների պլանի ու բյուջեի մշակում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
  • Կրթական ծրագրերի, նյութերի մշակում, վարձավճարի չափի սահմանում,
  • Կրթական, ուսումնական, իրազեկման միջոցառման անցկացման վայրի, ամսաթվի սահմանում,
  • Դասընթացավարի ընտրություն և դասընթացի նրա ծրագրի ու նյութերի գնահատում,
  • Կրթական, ուսումնական, իրազեկման միջոցառման մարքեթինգային նյութերի մշակում,
  • Միջազգային և տեղական կրթական կենտրոնների/կազմակերպությունների հետ համագործակցում,
  • Կրթական, ուսումնական միջոցառման մասնակիցների կողմից դրա գնահատման կազմակերպում և արդյունքների ներկայացնում խորհրդին,
  • Հանձնախմբի հաշվետվությունների մշակում և խորհրդին ներկայացում:

Մարքեթինգի և անդամակցության հանձնախումբ

Մարքեթինգի և անդամակցության հանձնախումբը պատասխանատու է Ինստիտուտի շուկայական դիրքերի ամրապնդման, շահառուների հետ հաղորդակցությունն ապահովելու, հովանավորչության և անդամակցության հետ կապված հարցերը վերահսկելու համար: Մարքեթինգի և անդամակցության հանձնախմբի գործառույթներն են՝

  • Ինստիտուտի շուկայավարման, գովազդային (քարոզչական) քաղաքականությունների մշակում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
  • Ինստիտուտի անդամակցության ընթացակարգերի կառավարում, այդ թվում՝ անդամակցության կանոնակարգի, անդամների տվյալների շտեմարանի ձևավորմանը նպաստում,
  • Անդամակցության և հովանավորչության թիրախային ցուցանիշների սաhմանում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
  • Ինստիտուտի շահառուների հետ հաղորդակցման ապահովում,
  • Անդամակցությունից բավարարվածության վերաբերյալ հարցումների անցկացում և արդյունքների ներկայացում խորհրդին,
  • Ինստիտուտի ինտերնետային էջի բովանդակային սպասարկում,
  • Անդամակցության և հովանավորչության առավելությունների (զեղչերի) փաթեթի սահմանում և խորհրդի հաստատմանը ներկայացում,
  • Ինստիտուտի մարքեթինգային նյութերի մշակում և գործադիր տնօրենի հետ համատեղ Ինստիտուտի գործունեության լուսաբանման միջոցառումների (շնորհանդեսներ, մամլո ասուլիսներ և այլն) կազմակերպում, դրանց բյուջեի կազմում և խորհրդի հաստատման ներկայացում,
  • Հանձնախմբի հաշվետվությունների մշակում և խորհրդին ներկայացում:

Գործադիր հանձնախումբ

Ինստիտուտը կարող է ձևավորել գործադիր հանձնախումբ, որն իրականացնում է Ինստիտուտի ընթացիկ կոլեգիալ ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք հանդիսանում են ընդհանուր ժողովի, խորհրդի և նրա հանձնախմբերի բացառիկ իրավասությունը:

Ներկայիս փուլում Ինստիտուտի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է միանձնյա կարգով՝ գործադիր տնօրենի կողմից:

Գործադիր տնօրեն

Ինստիտուտի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր տնօրենը, ով նշանակվում է խորհրդի կողմից և հաշվետու է վերջինիս:

Գործադիր տնօրենը պետք է ունենա՝

  • 7-10 տարվա կառավարման փորձ.
  • Տնտեսագիտական, ֆինանսական, իրավաբանական, բիզնես որակավորում.
  • Միջանձնային հարաբերությունների հմտություններ.
  • Հաղորդակցման ունակություններ.

Գործադիր տնօրենի գործառույթներն են՝

  • Գրասենյակի կառավարում,
  • Աջակցություն անդամներին՝ նրանց իրավունքների և պարտականությունների հետ կապված հարցերում,
  • Աջակցություն խորհրդին և հանձնախմբերին՝ նրանց գործառույթների իրականացման հարցերում,
  • Հիմնական շահառուների հետ հաղորդակցում,
  • Ինստիտուտի կանոնադրական նպատակներից և ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների կազմակերպում,
  • Ինստիտուտի տարեկան ծրագրերի մշակում, տարեկան բյուջեի (ծախսերի նախահաշվի) կազմում և խորհրդին ներկայացում,
  • Ինստիտուտի տարեկան և միջանկյալ հաշվետվությունների կազմում և խորհրդին ներկայացում.
  • Ինստիտուտի ընթացիկ գործունեության կարգերի, հրահանգների, ընթացակարգերի, մեթոդական ցուցումների և այլ աշխատանքային փաստաթղթերի մշակում հաստատում, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք համաձայն ՀՀ օրենսդրության, Ինստիտուտի Կանոնադրության և ներքին իրավական ակտերի՝ ենթակա են Ինստիտուտի ընդհանուր ժողովի և խորհրդի հաստատմանը:

ՏՀԻ-ի հաշվետվական համակարգ

Ինստիտուտի խորհուրդը հաշվետու է Ինստիտուտի անդամներին: Ինստիտուտի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները անդամներին բացահայտվում են՝

  • Ընդհանուր ժողովների ժամանակ,
  • Ընկերության ինտերնետային կայքի միջոցով,
  • Անդամների պահանջով:

Ինստիտուտի հանձնախմբերը հաշվետու են խորհրդին: Հանձնախմբերը խորհրդին հաշվետվություններ են ներկայացնում՝

  • Կիսամյակային կտրվածքով՝ ոչ ուշ քան հաշվետու ժամանակաշրջանի ավարտից 7 օրացուցային օրվա ընթացքում.
  • կոնկրետ միջոցառման իրականացման արդյունքում՝ ոչ ուշ քան դրա ավարտից 7 օր օրացուցային օրվա ընթացքում:

Ինստիտուտի գործադիր մարմնի ղեկավարը հաշվետու է Ինստիտուտի խորհրդին և ժողովին: Ինստիտուտի գործադիր մարմնի ղեկավարը խորհրդին ներկայացնում է՝

  • եռամսյակային հաշվետվություն` հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` 20 օրացուցային օրվա ընթացքում.
  • տարեկան հաշվետվություն` հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` 60 օրացուցային օրվա ընթացքում:

ՏՀԻ-ի ռիսկերի կառավարում

Յուրաքանչյուր միջոցառում պլանավորելիս Ինստիտուտը կարևորում է հնարավոր ռիսկերի կառավարելի լինելը: Ինստիտուտի գործունեության վրա ազդող հիմնական ռիսկային գործոններն են՝

  • Ծառայությունների պահանջարկի բացակայությունը կամ գերագնահատված պահանջարկը,
  • Ֆինանսական կայունությունը,
  • Գործառնական խնդիրները,
  • Կառավարման ոչ բավարար հմտությունները,
  • Կարևոր անձանց ազդեցությունը,
  • Ոչ արդյունավետ մարքեթինգը,
  • ԶԼՄ-ների վնասակար զեկույցները,
  • Փոփոխություններն Ինստիտուտին աջակցելու հարցում,
  • Անդամներին պահպանումը և այլն:

Ինստիտուտը կառավարում է իր ռիսկերը՝ նշված գործոնների ազդեցությունը և ծագման հավանականությունը գնահատելու միջոցով:

ՏՀԻ-ի ֆինանսավորման աղբյուրներ

Ինստիտուտի ֆինանսավորման աղբյուրներն են՝

  • Անդամավճարները.
  • Հովանավորչությունից ստացվող միջոցները.
  • Դրամաշնորհները.
  • Նվիրատվությունները և այլն:

Իր ֆինանսական միջոցները կառավարելու համար Ինստիտուտն առաջնորդվում է տարեկան բյուջեով (տարեկան ծախսերի նախահաշվով) և դրա կատարողականով, որոնք մշակվում են Ինստիտուտի գործադիր մարմնի ղեկավարի և հաստատվում խորհրդի կողմից:

ՏՀԻ-ի առաքելությունը

Ինստիտուտի առաքելությունն է խթանել արդյունավետ տնօրենի դերը և պաշտպանել հայկական տնօրենների շահերը: Ինստիտուտն արդյունավետ կորպորատիվ կառավարման բնագավառում ստանձնում է «մտավոր առաջնորդի» դերը, որը ծառայելու է Հայաստանի տնտեսական առաջընթացին ու հայկական հասարակության բարեկեցությանը:

ՏՀԻ-ի տեսլականը

Ինստիտուտի տեսլականն է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ճանաչվել որպես հայկական արհեստավարժ տնօրենների առաջնորդող կազմակերպություն:

  • Պրոֆեսիոնալիզմ. Ինստիտուտին անդամագրվելու անհրաժեշտ պայմաններն են մասնագիտական բարձր որակավորումը, փորձառությունն ու հեղինակությունը: Ինստիտուտը քաջալերում է իր անդամների, գիտելիքների ու ունակությունների զարգացմանն ուղղված ջանքերը:
  • Նորարարություն. Ինստիտուտում քաջալերվում է նախաձեռնությունների ցուցաբերումը, նորարարական, ստեղծագործական և ոչ ստանդարտ մոտեցումների կիրառումը, գաղափարների զարգացումը:
  • Թիմային աշխատանք. Ինստիտուտում խրախուսվում է որոշումների թիմային կայացումը, փոխադարձ օգնության դրսևորումը, անկաշկանդ ու բաց հաղորդակցումը, փոխադարձ պատասխանատվության մշակույթի ձևավորումը:
  • Վստահություն. Ինստիտուտը հետևողական է իր՝ որպես հուսալի անձի համբավ և հեղինակություն ձևավորելու և ամրապնդելու գործում: Ինստիտուտն իր պարտականություններն իրագործում է բարեխղճորեն, ողջամտորեն, խրախուսում է իր անդամների կողմից պատշաճ ակտիվության, հոգածության, շրջահայացության, նրբանկատության դրսևորումը:
  • Թափանցիկություն և հաշվետվողականություն. Ինստիտուտը թափանցիկ է իր որոշումներում և գործողություններում: Այն հաշվետու է իր անդամների և շահառուների նկատմամբ և կանոնավոր հիմունքներով բացահայտում է այժմէական, ամբողջական, արժանահավատ և բավարար տեղեկատվություն իր գործունեության մասին: Ինստիտուտն ապահովում է տարբեր կապուղիներով բացահայտվող տեղեկատվության նույնականությունը:
  • Հարգանք. Ինստիտուտում խրախուսվում է հարգանքի, բազմակարծության և առողջ քննադատության մթնոլորտը, ինչպես նաև Ինստիտուտի և նրա անդամների ու վերջիններիս կողմից միմյանց նկատմամբ պատշաճ հոգածության դրսևորումը:
  • Բազմազանություն. Ինստիտուտն իր անդամների և շահառուների հետ հարաբերություններում ձեռնպահ է մնում ռասայական, ազգային, սեռի, տարիքի, ընտանեկան կարգավիճակի, քաղաքական նախասիրությունների և այլ բնույթի խտրականություններից:
Ո՞վ է տնօրենը...