Միջոցառումների Ժամանակացույց

Կառավարում, ռիսկեր, համապատասխանություն. կորպորատիվ քարտուղարի դերը/ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները և կորպորատիվ կառավարման միջավայրը Հայաստանում» կլոր սեղան

2017 թվականի մայիսի 5-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Տնօրենների Հայկական Ինստիտուտը անց են կացրել «G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները և կորպորատիվ կառավարման միջավայրը Հայաստանում» կլոր սեղան-քննարկում։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, մասնավոր շահագրգիռ հատվածի և զանգվածային լրատվամիջոցների  ներկայացուցիչներ:3

Կլոր սեղանի բացման խոսքով հանդես եկավ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը: Նա կարևորեց կորպորատիվ կառավարման միջազգային սկզբունքների լուսաբանման և հետևողական ներդրման անհրաժեշտությունը երկրի տնտեսական համակարգի զարգացման և դրա նկատմամբ հանրության վստահության ամրապնդման հարցում: Բանախոսը  նշեց, որ հենց այդ դրդապատճառով է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության հետ ունեցած համաձայնագրի շրջանակներում թարգմանել և տպագրել 2015 թվականին վերանայված G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները:

Կենտրոնի ղեկավարը 4հիմնական գծերով ներկայացրեց G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները, ինչպես նաև դրանց վերանայմանը հաջորդած զարգացումները:

Զեկույցով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով կարևորելով արտաքին աուդիտի դերը կորպորատիվ թափանցիկության հարցում՝ ներկայացրեց այս ոլորտում առկա միտումները և զարգացումները Հայաստանում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից Դավիթ Աղաջանյանն իր զեկույցում անդրադարձավ պետական ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման հայաստանյան փորձին, հիմնական խնդիրներին ու անելիքներին:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը5 ներկայացրեց ֆոնդային բորսայի աջակցող դերակատարումը կորպորատիվ կառավարման արդյունավետ միջավայրի ձևավորման գործում:

Կլոր սեղանը եզրափակեց Տնօրենների Հայկական Ինստիտուտի խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը, ով մանրամասնելով տնօրենների ինստիտուտի դերը կորպորատիվ կառավարման լավագույն գործելաոճի արմատավորման հարցում՝ ներկայացրեց Տնօրենների Հայկական Ինստիտուտը, դրա ձևավորման շարժառիթները, առաքելությունը, ինչպես նաև  առկա ձեռքբերումներն ու մարտահրավերները:

1 2

«ՓՄՁ-ների աճի դժվարությունների կառավարում» դասընթաց

«Փոքր և միջին ձեռնարկությունների աճի դժվարությունների կառավարում» դասընթաց

Տնօրենների Հայկական Ինստիտուտի, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) համատեղ ջանքերով 2016 թվականի հունիսի 14-15-ը անցկացվեց «Փոքր և միջին ձեռնարկությունների աճի դժվարությունների կառավարում» դասընթացը:
Դասընթացի բովանդակությունը մշակվել է ՄՖԿ-ի մեթոդաբանության հիման վրա: Դասընթացը նպատակ էր հետապնդում բարձրացնել ՓՄՁ-երի իրազեկության մակարդակը կորպորատիվ կառավարման սկզբունքների և դրանց պրակտիկ կիրառման վերաբերյալ: Հիմնական խնդիրների թվում էին.
1) Բացատրել ՓՄՁ-երի ներկայացուցիչներին, թե ինչպես է կորպորատիվ կառավարումը աջակցում ՓՄՁ-երի մրցունակ զարգացմանն ու աճին,
2) Օգնել ՓՄՁ-երին գնահատել իրենց կառավարման համակարգը,
3) Պրակտիկ ուղեցույցերով և գործիքներով աջակցել ՓՄՁ-երին նախագծելու և նախաձեռնելու փոփոխություններ իրենց կառավարման գործընթացներում:
Դասընթացը նախատեսված էր ՓՄՁ-ի համար, որոնք սկսնակ չեն, համոզված են, որ ունեն աճի ներուժ և փնտրում են իրենց բիզնեսի կայունությունը, շարունակական աճն ու զարգացումն ապահովող միջոցներ:
Դասընթացին մասնակցել են շուրջ 20 կազմակերպության ներկայացուցիչ:
Դասընթացը վարել են Տնօրենների Հայկական Ինստիտուտի, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի փորձագետները և հրավիրված փորձագետ Ալեքսեյ Վոլինեցը (ՄՖԿ-ի Վաշինգտոնի գրասենյակ):

3345768-b 3345768-a

«Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներն ու մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» ֆորում

Հայաստանի ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետը Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի միջազգային ամբիոնների ցանցի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի, ԹիՔեյ Էքուիթի Փարթներս իրավաբանական և Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակների հետ համագործակցությամբ 2016 թվականի ապրիլի 14-ին անցկացրեց «Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներն ու մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» ֆորումը: Ֆորումի ընթացքում զեկույցներով հանդես եկան Թիերի Ֆավարիոն (Ֆրանսիայի Լիոն 3-րդ համալսարանի դոցենտ), Միսակ Բաբաջանյանը և Ալեքսանդր Խաչատուրյանը (ԹիՔեյ Էքուիթի Փարթներս իրավաբանական գրասենյակ), Նարինե Մելիքյանը (Կորպորատիվ Կառավարման Կենտրոն), Ահարոն Չիլինգարյանը (Տնօրենների Հայկական Ինստիտուտ) և Թահմինա Նուրովան (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա): Բանախոսներն իրենց զեկույցներում անդրադարձան բանկերում և ընտանեկան ընկերություններում կորպորատիվ կառավարման խնդիրներին, խորհրդի և դրա անկախ անդամների դերին, կորպորատիվ կառավարման համակարգում իրավաբանների և միջազգային ֆինանսական ինստիտուտների դերակատարմանը և այլ հիմնահարցերի:

34i67dfj-a 34i67dfj-b
Ֆորումին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի, Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության նախարարության, Երևանի վարչական շրջանների և մարզերի ընդհանուր իրավասության դատարանների, Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, ֆոնդերի կառավարիչների, իրավաբանական և փաստաբանական գրասենյակների, բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչներ և մասնավոր անձինք:

«Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» սեմինար, 2016

2016 թվականի մարտի 22-24-ը Տնօրենների Հայկական Ինստիտուտի և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի համատեղ ջանքերով անցկացվեց «Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» հերթական սեմինարը, որը նպատակ է հետապնդում ընկերությունների կորպորատիվ կառավարման մասնագետների մոտ զարգացնել կորպորատիվ քարտուղարի գործունեության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև իրազեկել նրանց կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումների վերաբերյալ:
Սեմինարը վարեց Նարինե Մելիքյանը (Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի ղեկավար, Տնօրենների Հայկական Ինստիտուտի խորհրդի անդամ):

3242345-b 3242345-a

«Կորպորատիվ Էթիկա.Հայաստանյան Ընկերությունների Առանձնահատկություններ» կլոր սեղան

ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՕՐԱԿԱՐԳ
ք.Երևան, Խորենացու 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն
10 նոյեմբերի, 2015

10:45 – 11:00 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
11:00 – 11:15 ԲԱՑՈՒՄ

-Բացման խոսք (Տիգրան Կարապետյան, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ)

-Տնօրենների հայկական ինստիտուտի ներկայացում (Խաչատուր Ցոկոլակյան, Ինստիտուտի տնօրեն)

11:15 – 11:50 «Կորպորատիվ էթիկա. հայաստանյան ընկերությունների առանձնահատկություններ» հետազոտության արդյունքների ներկայացում

Ներկայացնող` Նարինե Մելիքյան, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի ղեկավար

11:50 – 12:30 Կորպորատիվ մշակույթ, էթիկա և տնօրենների խորհրդի դերը

Ներկայացնող` Բորիս Ջանջալիա, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի խորհրդատվական ծառայություններ, կորպորատիվ կառավարման պատասխանատու

12:30 – 13:00 ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

«Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» մասնագիտացված սեմինար, 2015

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ համատեղ Տնօրենների Հայկական Ինստիտուտը 2015 թվականի մայիսի 20-22-ը անցկացրեց «Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» մասնագիտացված հերթական սեմինարը, որը նպատակ էր հետապնդում ընկերությունների կորպորատիվ կառավարման մասնագետների մոտ զարգացնել կորպորատիվ քարտուղարի գործունեության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև իրազեկել նրանց կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումների վերաբերյալ:

IMG_0017

Սեմինարը վարեցին`
ՆԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի ղեկավար, Տնօրենների Հայկական Ինստիտուտի խորհրդի անդամ,
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի գլխավոր իրավախորհրդատու, Տնօրենների Հայկական Ինստիտուտի խորհրդի անդամ:
Սեմինարի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 20 ընկերության ներկայացուցիչներ: